ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.08.2023 | 00:01

Հովիվ քաջ, հովիվ բարի և հավիտենական,

նայիր և եկ օգնիր քո բանավոր հոտին,որ քո շուրջ հավաքեցիր Քո գթությամբ:

Որովհետև դիմացդ կանգնած Քո ողորմության և գթությանն ենք սպասում, Տե'ր:

Օրհնիր բոլորին, իմաստացրու ամենքին, բոլորին լուսավորիր և պարգևիր երկնքի արքայությունդ, որովհետև Դու ես կյանքի տերը, ողորմած Աստված, և Քեզ վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

Դիտվել է՝ 2900

Մեկնաբանություններ